Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուր

Կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուր
19.12.2014 | 10:29

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժի: Նա ասաց, որ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, մի խումբ տնտեսավարողների հետ: «Միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կառուցման մեր քայլերը»,- ասաց Աբրահամյանը: Վարչապետը նշեց, որ երկու օրում ֆինանսական շուկայում արդեն կայունացում է նկատվում: «Մասնավորապես, շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Ես առաջարկում եմ Արտակ Շաբոյանին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը, և ինձ ներկայացնի տեղեկատվություն ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումներ չի հանդուրժի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Չորեքշաբթի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդակցությանը ներկա են եղել Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Խորհրդակցության մասնակիցները հատուկ կարևորություն են տվել «սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողություններին»:

Դիտվել է՝ 1458

Մեկնաբանություններ